Նեյմարը կարող է դատի տալ ՊՍԺ-ին
1 րոպեի ընթերցում
![Նեյմարը կարող է դատի տալ ՊՍԺ-ին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1009512.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլային ազգային թիմի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է դատի տալ ֆրանսիական ակումբին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Sport-ը: Նեյմարը նպատակ ունի հաջորդ մրցաշրջանում վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», և եթե ՊՍԺ-ն ֆուտբոլիստի համար պահանջվող 150 միլիոն եվրո հրաժարագնի դիմաց բաց չթողնի նրան, բրազիլացին կդիմի դատարան:
Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին: