«ԴԵՏՔ» խումբը երաժշտասերներին է ներկայացրել «Երկու թռչուն» նոր երգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտական ռոք ժանրում ստեղծագործող «ԴԵՏՔ» խումբը երկրպագուների դատին է հանձնել «Երկու թռչուն» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը զետեղված է խմբի «YouTube»-ի պաշտոնական էջում: Երաժշտության և գործիքավորման հեղինակն Արման Պետրոսյանն է, խոսքերը գրել է Համլետ Առաքելյանը, հարվածային՝ Վլադիմիր Թադևոսյան, բաս կիթառ՝ Ռոբերտ Սիմոնյան:

Մեզ հետ զրույցում խմբի պրոդյուսեր Արման Ամպն ասաց, որ երգը գրվել է վաղուց, հնչել է խմբի համերգներին, բայց այժմ նոր երաժշտական լուծումներով ու գործիքավորմամբ է մատուցվում:

Նա տեղեկացրեց, որ «ԴԵՏՔ»-ն այսուհետ հանդես է գալու Արման Պետրոսյան, Վահան Կիրակոսյան դուետով:

«Երգի գործիքավորումն իրականացրել ենք տարբեր ժամանակներում, բայց այն անընդհատ «դարակում» էր մնում։ Երբ խմբում մնացինք երկուսով, որոշվեց ավարտել երգի ձայնագրությունն ի նշան խմբի կազմի փոփոխության: Ձեր անկեղծ տպավորություններն ավելի քան կարևոր են մեզ համար»,-խմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում նշել են Վահանն ու Արմանը:

«ԴԵՏՔ»-ը ստեղծվել է 2015 թվականին պրոդյուսեր Արման Ամպ-ի կողմից: Խումբը 2017-ին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունումճանաչվել է որպես Հայաստանում 2016 թվականի լավագույն փոփ բենդ։

Հայերեն

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ