Սպորտ

Խոակին Կապարոսը վերադարձել է Իսպանիա

1 րոպեի ընթերցում

Խոակին Կապարոսը վերադարձել է Իսպանիա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսը Իսպանիայում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca-ն: Կապարոսը փաստել է, որ կորոնավիրուսի պատճառով նույն վիճակն է Հայաստանում և ամբողջ աշխարհում, և հիմա մի քիչ վերլուծելու ժամանակ է:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի էԲիլբաոյի«Ատլետիկում»,«Դեպորտիվոյում» և հատկապես«Սևիլիայում» մարզչական աշխատանքով:«Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

2019 թվականին Կապարոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում