Տարածաշրջանային

Ադրբեջանի նավթային բյուջեի կապիտուլյացիան

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նավթային բյուջեի կապիտուլյացիան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի մարտի 13-ին Ադրբեջանի Հանրապետության ֆինանս­ների նախարար Ս.Շարիֆովը հայտարարել է, որ կորոնավիրուսը շոշափելի հարված է հասցրել երկրի տնտեսության, զբոսաշրջության, օդային տրանս­պոր­տի, հյուրանոցների գործունեության և հանրային սննդի ոլորտների վրա: Նա նշել է, որ ինչպես ցանկացած նավթ արդյունահանող երկիր, Ադրբեջանը նույն­պես տնտեսական վնասներ է կրել, սակայն երկրի պետբյուջեի կա­ռուց­վածքն այնպիսին է, որ նավթի գների նվազումն ուղղակի ազդեցություն չի ունենալու Ադրբեջանի ընթացիկ տարվա պետբյուջեի վրա: Այնուհետև Ս.Շարիֆովը իր հակասական կանխատեսումների մեջ ավելացրել է, որ նախնական հաշվարկ­ների համաձայն, անգամ նավթի ներկայիս 30-ից 35 ԱՍՆ դոլար գնի պայ­ման­նե­րում ազդեցությունն Ադրբեջանի եկամուտների վրա կազմելու է 270-ից 340մլն մանաթ (շուրջ 158-ից 200մլն ԱՄՆ դոլար), ինչը կազմում է պետբյուջեի եկամուտների 1,1-ից 1,4%-ը, որն այդքան էլ զգալի գումար չէ:

Բայց անդրադառնանք Ադրբեջանի Հանրապետության պետբյուջեին, համաձայն որի 2020թ. եկամուտները կազմելու են 24 մլրդ 134,5 մլն մանաթ (14,2 մլրդ ԱՄՆ դոլար), որի 56%-ը (13 մլրդ 530 մլն մանաթ՝ 7,9 մլրդ ԱՄՆ դոլար) նախատեսված է ապահովել նավթային ոլորտի եկամուտների հաշվին, իսկ նավթի մեկ բարելի գինը հաշվարկված է 55 ԱՍՆ դոլար արժեքով:

Ս.Շարիֆովի հայտարարությունը, որ Ադրբեջանի Հանրապետության պետբյուջեի կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով, նավթի գների նվազումն ուղղակի ազդեցություն չի ունենալու երկրի ընթացիկ տարվա պետբյուջեի վրա պատկանում են ֆանտաստիկայի ժանրին և Ս.Շարիֆովի անհիմն հայտարարությունները ուղղված են ապատեղեկատվության հնարքներ կիրառելով չեզոքացնել Ադրբեջանում տիրող ներքին խուճապը: Աշխարհի բոլոր նավթարդյունահանող երկրներից, որոնց տնտեսությունը հայտնվել է նավթի գների անկման պատճառով լուրջ ռիսկերի գոտում, հատուկ առանձնացվում է Ադրբեջանը՝ վերջին երկու-երեք տարիների ընթացքում Ադրբեջանն ակտիվաց­րել է գլոբալ ածխաջրածնային հումքի արտահանումը, զգալիորեն մեծացրել է մասնակցությունը նավթի և գազի մատակարարման գործում, հայտարարել խոշոր ներդրումների մասին, ինչպես իր տարածքում, այնպես էլ այլ երկրներում: Տվյալ գործողությունների հակառակ կողմը դարձավ այն, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պարտքային բեռը սրընթաց ավելացավ՝ հասնելով 10 մլրդ ԱՄՆ դոլարի շեմին։ Նավթի գների անկումը փոխ­հա­տուցել նավթամթերքի արդյունահանման զգալի աճով չի ստացվի, երկրի տնտեսության դիվերսիֆիկացման ծրագիրը արագ արդյունավետ արդյունքների չի բերի, իսկ 2020 թվականի Ադրբեջանի բյուջեում նախատեսված խոշոր սոցիալական ծախսերի նվազեցմանը Իլհամ Ալիևի ռեժիմը չի գնա քաղաքական նկատառումներով:

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջան

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում