Միջազգային

Պարտադիր ինքնամեկուսացում երկու շաբաթով.ՌԴ-ն խստացնում է սահմաններում վերահսկողությունը

1 րոպեի ընթերցում

Պարտադիր ինքնամեկուսացում երկու շաբաթով.ՌԴ-ն խստացնում է սահմաններում վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասահմանից Ռուսաստանժամանած բոլոր անձինք պարտադիր երկու շաբաթով կինքնամեկուսացվեն՝ սկսած ժամանման օրվանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալը: Մեկուսացումը կիրականացվի տնային պայմաններում, եթե այդպիսի հնարավորություն կա: Եթե նման հնարավորություն չկա, ապա քաղաքացիները կտեղակայվեն ժամանակավոր հաստատությունում:

Նահանգապետներին հրահանգ է տրվել համակարգել կարանտինի ապահովման գործընթացը, և ամենօրյա ռեժիմով տրամադրել տեղեկատվություն: Դրանից բացի, մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները, անհրաժեշտության դեպքում, կստանան սոցիալական աջակցություն:

Ռուսաստան վերադարածները պարտավորվում են տարածքային մարմինների «թեժ գիծ» հեռախոսահամարներով կապի մեջ լինել և տեղեկություն տրամադրել իրենց վերադարձի ու արտերկրում գտնվելու ժամկետների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում