Հասարակական

Արմեն Թավադյանի և Ռոբերտ Քոչարյանի աջակցի գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին

1 րոպեի ընթերցում

Արմեն Թավադյանի և Ռոբերտ Քոչարյանի աջակցի գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Արմեն Թավադյանը և Վարուժան Մկրտչյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 340 հոդվածի 4-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): Արմեն Թավադյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում