Պաշտոնական

Նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության պետ

1 րոպեի ընթերցում

Նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության պետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դիանա Զարգարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության պետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Դիանա Զարգարյանի դիմումը՝

  1. Դիանա Զարգարյանին նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-30-Ղ2-1)։
  2. Դիանա Զարգարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում