Հայկ Մարությանը հորդորում է երևանցիներին հետևել արտակարգ դրության պահանջներին և զգոն լինել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով երկրում հայտարարված արտակարգ դրության վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսաուղերձով հանդես եկավ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարությանը տեսաուղերձի միջոցով հորդորեց երևանցիներին հետևել արտակարգ դրության պահանջներին, զգոն լինել, ինչպես նաև տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի գործունեության ժամանակավոր փոփոխությունների մասին։

«Երևանի քաղաքապետարանը և համայնքային բոլոր կառույցներն այս օրերին աշխատելու են և կատարելու են իրենց պարտականությունները և ապահովելու են քաղաքացիների կարիքները։ Մենք արդեն իսկ, մեր ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցներում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում 60 տարեկանն անց և քրոնիկ հիվանդություններ ունեցող բոլոր աշխատակիցներին ուղարկել ենք տուն, նրանք աշխատանքներն իրականացնելու են թվային եղանակով»,- նշեց Մարությանը։

Նա նաև անդրադարձավ «Մեկ պատուհան» ծառայությանը, որը գործելու է շատ սեղմ ժամանակով։ Երևանի քաղաքապետը հորդորեց քաղաքացիներին, որպեսզի բոլոր նամակները, որոնք հնարավոր է, ուղարկվեն առցանց։

«Այս ժամանակահատվածում չեղարկվելու են նաև քաղաքացիների բոլոր ընդունելությունները, թե քաղաքապետարանում և, թե վարչական շրջաններում։ Այս կարևոր ժամանակաշրջանում պետք է զգոն լինել, պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, սահմանափակել տեղաշարժը և այլ անձանց հետ շփումները։ Պետք է անպայման հետևել արտակարգ դրության պահանջներին, որոնք հասանելի են և մեր կառույցի պաշտոնական կայքում և բոլոր սոցիալական հարթակներում»,- ասաց Երևանի քաղաքապետը։

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար՝ մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ը 09։00-ը, հայտարարվել է արտակարգ դրություն։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել