Մշակույթ

«Զանգակ» հրատարակչության գրատները որոշ ժամանակ փակ կլինեն

1 րոպեի ընթերցում

«Զանգակ» հրատարակչության գրատները որոշ ժամանակ փակ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զանգակ» հրատարակչությունը, առաջնային համարելով հաճախորդների և աշխատակիցների առողջությունը, մարտի 16-ից փակելու է «Դալմա գարդեն մոլ» «Ռիո մոլ» և «Մեգամոլ Արմենիա»-ի գրատները, իսկ 17-ից՝ Աբովյան և Կոմիտասի մասնաճյուղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրված է «Ֆեյսբուք»-ում «Զանգակ»-ի պաշտոնական էջում:

«Սիրելի՛ հաճախորդներ, հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը և առաջնային համարելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջությունը, մարտի 16-ից «Դալմա գարդեն մոլ», «Ռիո մոլ» և «Մեգամոլ Արմենիա», իսկ 17-ից Աբովյան և Կոմիտասի մեր մասնաճյուղերը փակ կլինեն: Նախնական տվյալներով գրատները փակ կլինեն մինչև մարտի 24-ը, ժամկետների փոփոխության դեպքում հավելյալ կտեղեկացնենք:

Մնացե՛ք տանը օգտվեք ազատ ժամանակից և կարդացեք գրքեր:Հուսով ենք՝ կհանդիպենք շատ շուտով:

Եղե՛ք առողջ»,- նշված է հայտարարությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում