Life

Հրապարակվել է Աթենա Մանուկյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը

2 րոպեի ընթերցում

Հրապարակվել է Աթենա Մանուկյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերությունը երաժշտասերներին ներկայացրեց «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանի եվրատեսիլյան «Chains On You» երգի տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոլովակի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 13-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում և Եվրատեսիլի յութուբյան էջում:

Հոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:

Մեզ հետ զրույցում Աթենա Մանուկյանը պատմել էր, որ «Chains On You» երգը գրել են իր պրոդյուսեր դիջեյ Պակոյի հետ երկու օրում, երբձայնագրում էին Աթենայի նոր ալբոմը, որը շուտով կթողարկվի: «Ուզում էի ստեղծել մի հիթ, որը կներկայացնի իմ ուժեղ անհատականությունը: Ես և իմ պրոդյուսերը շատ ենք չարչարվել: Բառերը գրել եմ ավտոբուսիմեջ,երբմի կետից մյուս կետն էիտեղափոխվում: Շատ եմ կարևորում երգիս իմաստը, որովհետև շատերն այնմիանգամից չեն ընկալում: Երգում խոսվումէ մարդկանց գանձերի՝ ադամանդների մասին՝ տաղանդի, շնորհի, որոնք միայն մեզ են պատկանում: Երբեմն փորձում են խլել այդ ադամանդները: Ուզում եմասել, որդրանքկարող են փայլել միայն մեզմոտ, քանի որ իրականում մերն են»,-նշել էր երգչուհին:

«Եվրատեսիլ 2020»-ը տեղի կունենա ՆիդերլանդներիՌոտերդամքաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում