Միջազգային

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել 

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել 

ԼՐԱՑՈՒՄ. Լուրը հերքվել է։

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ նոր տիպի կորոնավիրուս (COVID-2019) է հայտնաբերվել: Նրա թեստի արդյունքը դրական է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ նա մարտի 13-ի առավոտյան հայտնվել է դիմակով և չի լքել պաշտոնական նստավայրի տարածքը:

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Բրազիլիայի նախագահը չի թաքցնում այն, ինչ ակնհայտ է, սակայն սպասում է կրկնակի հետազոտության արդյունքներին: Այդ երկրում չեղարկվել է կիրակի՝ մարտի 15-ին, ծրագրված պրոիշխանական հանրահավաքը:

Մարտի 12-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ կատարած այցից հետո կորոնավիրուսով վարակված է Բոլսոնարուի մամուլի քարտուղար Ֆաբիո Վայնգարթենը: Բրազիլիայի նախագահը, ինչպես նաև նրա մամուլի քարտուղարը մարտի 7-ին սերտ շփում են ունեցել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ֆլորիդայի նրա մասնավոր նստավայրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում