Միջազգային

Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս հայտնաբերելու մասին տեղեկությունը հերքվել է

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս հայտնաբերելու մասին տեղեկությունը հերքվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ նոր տիպի կորոնավիրուս (COVID-2019) չի հայտնաբերվել:Նրա թեսթի արդյունքը բացասական է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է նախագահի ֆեյսբուքի պաշտոնական էջը՝ հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը:

«Մի հավատացեք կեղծ լուրերին»,- նշված է Բրազիլիա նախագահի էջում:

Ավելի վաղ, տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բրազիլիայի նախագահը չի թաքցնում այն, ինչ ակնհայտ է, սակայն սպասում է կրկնակի հետազոտության արդյունքներին: Այդ երկրում չեղարկվել էր կիրակի՝ մարտի 15-ին, ծրագրված պրոիշխանական հանրահավաքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում