Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան հետաձգվում են
1 րոպեի ընթերցում
![Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան հետաձգվում են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1008463.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը հետաձգվել են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է BBC Sport-ը: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգայի խաղերը հետաձգվում են: Թե որքան ժամանակ չեն անցկացվի խաղերը, դեռևս հայտնի չէ:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 130 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 500 մարդ: