Սպորտ

Սարգիս Ադամյանն առանձին մարզումներ է անցկացնում 

1 րոպեի ընթերցում

Սարգիս Ադամյանն առանձին մարզումներ է անցկացնում 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը սկսել է մարզվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ադամյանը, որը վիրահատել էր աջ կոճը, սկսել է թեթև մարզումները, սակայն աջ ոտքը դեռևս գիպսի մեջ է: Ըստ ամենայնի, հայ կիսապաշտպանը բաց կթողնի այս մրցաշրջանը:

Ադամյանը վերջին շրջանում վնասվածքների պատճառով բաց էր թողնում «Հոֆենհայմ»-ի հանդիպումները: Նա մինչ այս մասնակցել է16 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում