ՈՒԵՖԱ-ն Եվրո-2020-ը ընդունողներին հորդորում է անցկացնել խաղերն անկախ կորոնավիրուսի տարածումից
1 րոպեի ընթերցում
![ՈՒԵՖԱ-ն Եվրո-2020-ը ընդունողներին հորդորում է անցկացնել խաղերն անկախ կորոնավիրուսի տարածումից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1008134.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն հորդորում եմ Եվրո-2020-ը հյուրընկալող պետություններին, այնուամենայնիվ, անցկացնել առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Associated Press-ը: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան խնդրանք-հորդորով դիմել է հյուրընկալող երկրներին՝ անցկացնել Եվրոպայի առաջնությունը նախապես նշանակված ժամկետներում՝ անկախ կորոնավիրուսի տարածումից:
Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ այս տարի Եվրո-2020-ը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: Ըստ նախատեսվածի՝ այն պետք է մեկնարկի հունիսի 12-ին և կեզրափակվի մեկ ամիս անց` հուլիսի 12-ին:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 110 հազարի սահմանը:Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ: