Սպորտ

Մխիթարյանի գոլը հավակնում է «Ռոմա»-ի փետրվար ամսվա լավագույնը դառնալուն 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանի գոլը հավակնում է «Ռոմա»-ի փետրվար ամսվա լավագույնը դառնալուն 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը իտալական թիմի փետրվար ամսվա լավագույնի հավակնորդների ցուցակում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Լեչե»-ի դարպասը Մխիթարյանի ուղարկած գնդակը 4 հավակնորդից մեկն է: Հայ կիսապաշտպանի հետ լավագույն գոլի հավակնորդներ են նաև թուրք Չենգիզ Ունդերի, իսպանացի Կառլես Պերեսի և Նիդերլանդներից Ջաստին Կլյույվերտի գոլերը:

Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում այս մրցաշրջանում խփել է 6 գոլ և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում