Էրդողանը Պուտինին առաջարկել Է մասնակցել Սիրիայում նավթի հանքավայրերի շահագործմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել Է համատեղ վերականգնել Սիրիայի տնտեսությունը սիրիական նավթի օգնությամբ: Այս պնդումով նա հանդես Է եկել լրագրողների հետ իր ինքնաթիռում կայացած զրույցի ընթացքում Բելգիայից Թուրքիա վերադառնալու ճանապարհին: Այդ հարցազրույցից մարտի 10-ին հատվածներ Է հրապարակել CNN Turk հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Իհարկե, մեզ համար դա շատ կարեւոր Է: Ղամիշլիում (Էլ Ղամիշլի քաղաքը Հասեկեի նահանգում) կան նավթի պաշարներ: Պաշարներ կան նաեւ Դեյր Էզ Զորում, այստեղ ահաբեկիչները («Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումներ-ծանոթ. խմբ) շահագործում են ռեսուրսները»,-ասել Է նա: Թուրքիայի ղեկավարի պնդմամբ, այդ հանքավայրերի նկատմամբ «պլաններ ունի ԱՄՆ-ը»: Իսկ Էլ Ղամիշլիի հանքավայրի նկատմամբ՝ Ռուսաստանը:

«Ես հետեւյալ առաջարկությունն եմ արել Պուտինին. «Այստեղից ստացված նավթի օգնությամբ մենք կստեղծենք կապալառու ընկերություն, եւ եթե դուք ֆինանսապես աջակցեք, կսկսենք ոտքի կանգնեցնել ավերված Սիրիան»,-ասել Է Էրդողանը, հավելելով, որ Պուտինը դրական կամ բացասական պատասխան չի տվել դրան: Էրդողանը նաեւ պատրաստակամություն Է հայտնել «համանման առաջարկություն անել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին այն դեպքում, եթե» դրան համաձայնի Ռուսաստանը:

Հայերեն Français Русский

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում