Սպորտ

Չեմպիոնների լիգայում կկայանա 1/8 եզրափակիչի երկու պատասխան հանդիպում 

1 րոպեի ընթերցում

Չեմպիոնների լիգայում կկայանա 1/8 եզրափակիչի երկու պատասխան հանդիպում 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում տեղի կունենա 1/8 եզրափակիչի երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական «Վալենսիա»-ն սեփական հարկի տակ կհյուրընկալի իտալական «Ատալանտա»-ին: Այս թիմերի առաջին խաղում «Ատալանտա»-ն հաղթել է 4:1 հաշվով:

Օրվա մյուս հանդիպումը կկայանա Գերմանիայում, որտեղ «Լայպցիգ»-ը կընդունի անգլիական «Տոտենհեմ»-ին: Երկու թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր գերմանական ակումբի նվազագույն առավելությամբ՝ 0:1:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում