Life

Հայաստանի պատվիրակությունը հաջողությամբ է ներկայացել Գեղեցկության Եվրոպայի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պատվիրակությունը հաջողությամբ է ներկայացել Գեղեցկության Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղեցկության Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունեցել փետրվարի 23-24-ը Եկատերինբուրգում, Հայաստանից առաջին անգամ հավաքական թիմով հայկական դրոշի ներքո հանդես են եկել գեղեցկության ոլորտի լավագույն մասնագետները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի պատվիրակությունն աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով և գիտելիքների հմուտ կիրառմամբ: Մատնահարդարման, վարսահարդարման և բարբերների մրցույթում հայ վարպետները իրենց աշխատանքներով գրավել են բարձր հորիզոնականներ։

Մասնակցող հայկական խմբի մատնահարդարների թիմի ղեկավարը Ռաիսա Ռուբենին է եղել, վարսահարդարներինը՝ Ալինա Ղազարյանը, իսկ բարբերներինը՝ Հարություն Ջուլհակյանը։

Միջազգային CMC կազմակերպության ղեկավարը՝ Անտոնիո Բելանչոն, իսկ փոխնախագահը մեր հայրենակից Վաժա Մխիթարյանը։

Հայաստանում ևս գեղեցկության վարպետները առաջիկայում անմոռանալի օրեր են խոստանում. սեպտեմբերի 18-21-ին Երևանում կայանալու է առաջին համահայկական գեղեցկության փառատոնը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում