Միջազգային

Եվրոպայի Flybe խոշորագույն տարածաշրջանային ավիաընկերությունը սնանկացել Է կորոնավիրուսի պատճառով

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի Flybe խոշորագույն տարածաշրջանային ավիաընկերությունը սնանկացել Է կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Flybe բրիտանական ավիաընկերությունը՝ Եվրոպայի խոշորագույն տարածաշրջանային ավիափոխադրողը, արտաքին կառավարման ներքո Է անցել մարտի 5-ից` նրան 100 մլն ֆունտ վարկ հատկացնելու կառավարության հրաժարումից հետո: Flybe-ի բոլոր չվերթերը չեղարկված են: Պատճառների թվում ընկերությունը նշել Է կորոնավիրուսը, որն առաջացրել Է պահանջարկի անկում: Այդ մասին հայտնել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոխադրողը մամուլի տեղեկագրում կոչ Է արել արդեն տոմսեր գնած ուղեւորներին՝ չգնալ օդանավակայաններ: Ընկերությունն ունի 2 հազար աշխատակից, նրանք կարող են աշխատանքից զրկվել, նշում Է BBC-ն:

Flybe-ի գլխավոր տնօրեն Մարկ Անդերսոնը նամակ Է ուղարկել ենթականերին, որում բացատրել Է, որ, չնայած բոլոր ջանքերին, մենեջմենթը չկարողացավ լուծում գտնել, որն ընկերությանը թույլ կտար փող գտնել աշխատանքը շարունակելու համար: Նա իրադրությունը համարել Է անելանելի եւ ասել, թե շատ Է ցավում, որ այդպես ստացվեց: Նա հիշեցրել Է, որ ընկերությունը բրիտանական ավիացիայի հանգուցային խաղորդն Էր 40 տարի, եւ այժմ երկիրը կորցրեց խոշորագույն ակտիվներից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում