Տարածաշրջանային

Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի հարցի քննարկումը վերածվել է ծեծկռտուքի

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի հարցի քննարկումը վերածվել է ծեծկռտուքի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի հետ կապված հարցի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Associated Press»-ը տեղեկացնում է, որ խորհրդարանական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչը մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Ընդդիմադիր պատգամավորը պատասխանել է Թուրքիայի նախագահին, ով Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին անվանել էր դավաճան: Վերջինս կոչ էր արել սկսել բանակցություններ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ: Ընդդիմադիր հատվածից ևս դավաճանության մեղադրանքներ են հնչել՝ ուղղված Էրդողանին: Ընդդիմադիր և իշխող խմբակցությունների փոխադարձ մեղադրանքներից հետո ծեծկռտուք է սկսվել:

Իդլիբի հետ կապված իրավիճակը սրվեց հունվարի վերջին, երբ ի պատասխան զինյալների կողմից հրադադարի խախտման, Սիրիայի զինված ուժերը ստիպված հակահարված տվեցին և ազատագրեցին Հալեպի շրջանի ու Իդլիբի զգալի հատվածը: Մոսկվան իր աջակցությունն է հայտնել այս գործողություններին, իսկ Անկարան դա գնահատել է որպես ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է վճռական քայլեր ձեռնարկել Իդլիբում: Թուրքիան Իդլիբում սկսել է «Գարնանային վահան» ռազմական գործողությունը, ինչի հետևանքով իրավիճակն ավելի է սրվել: Մարտի 5-ին սպասվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում