Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վրաստանի հոգևոր առաջնորդը ողջունել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական կապերի հետագա զարգացմանը: «Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց այդ դժվարությունները մենք պետք է հաղթահարենք միասին: Հույս ունեմ, որ մեր եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն լինել եղբայրական և կնպաստեն երկու ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Իլյա Երկրորդը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նկատել, որ առաջին անգամ Իլյա Երկրորդի հետ հանդիպում ունեցել է 2018 թվականի հունիսին, որից պահպանել է ջերմ հիշողություններ: «Այս ընթացքում մեր հարաբերություններում արձանագրվել է դրական շատ բան, մեզ հաջողվել է այնպես անել, որպեսզի երկու երկրների հարաբերությունները շարունակեն զարգանալ»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու ժողովուրդների` քրիստոնեական արժեհամակարգին հավատարմությունը ևս մեծ դեր է խաղում քաղաքական հարաբերություններում: «Ձեր ավանդը մեծ է այդ գործում և ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ երկու երկրների կառավարությունների խնդիրն է սերտ համագործակցությամբ իրական փոփոխությունների հասնել և էլ ավելի ամրապնդել փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: «Պատրաստ ենք ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ հաջողությունների»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Մինչ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի հետ հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակի հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

Հայերեն English Français Русский

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել

Հայաստանը որոշել է հյուրընկալել COP17-ը՝ գործողությունների կոչ պարունակող շատ հստակ ուղերձով․ Թերեզա Ռիբերա

Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

«Խաղաղության խորհուրդը» կոչ է արել Գազայում իշխանությունը շտապ փոխանցել տեխնոկրատների ​​կոմիտեին

Գևորգ Պապոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություն

Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են. Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործակցության մասին

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

Վարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ակադեմիական կազմի աշխատավարձերի բարձրացմանը և հաստատել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը

Ուկրաինայի հարցով ԵՄ-ԱՄՆ համագործակցությունն այժմ «շատ դժվար է».  Կայա Կալաս