Սպորտ

Մխիթարյանը Սերիա Ա-ի խորհրդանշական հավաքականի կազմում է 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը Սերիա Ա-ի խորհրդանշական հավաքականի կազմում է 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սերիա Ա-ի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդանշական հավաքականը կազմել է WhoScored-ը: Բացի Մխիթարյանից, «Ռոմա»-ից խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև Անդերը, Կալինիչը և Կոլարովը:

Իտալիայի առաջնության անցած տուրում «Ռոմա»-ն մրցեց «Կալյարի»-ի հետ և հաղթեց 4:3 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Հայ կիսապաշտպանը Սերիա Ա-ում այս մրցաշրջանում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում