Մշակույթ

Բանաստեղծ Գագիկ Դավթյանն արժանացել է Լեհ գրողների միության պատվավոր մեդալի

1 րոպեի ընթերցում

 Բանաստեղծ Գագիկ Դավթյանն արժանացել է Լեհ գրողների միության պատվավոր մեդալի

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը գրական թարգմանության ոլորտում ակնառու նվաճումների համար արժանացել է Լեհ գրողների միության Ալֆրեդ Կովալկովսկու անվան մեդալի:

«Հարգելի Գագիկ Դավթյան, ուրախ եմ հաղորդելու, որ դուք արժանացել եք Ալֆրեդ Կովալկովսկու անվան մեդալի՝ գրական թարգմանության ոլորտում ակնառու նվաճումների համար: Շնորհավորում ենք…»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է մեդալի շնորհման կազմկոմիտեի նախագահ Դարիուշ Տոմաշ Լեբյոդան:

Մեդալը, որի դարձերեսին Կաֆկայի ձեռագրից մի դրվագ է, թողարկվել է Լեհ գրողների միության Բիդգոշչ-Տորունյան մասնաճյուղի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Այն կրում է մասնաճյուղի երկարամյա նախագահ, Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունների անզուգական թարգմանիչ Ալֆրեդ Կովալկովսկու անունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում