Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումները ռազմավարական են. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Վրաստանն ունեն խորը մշակութային, քաղաքական, տնտեսական, պատմական կապեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հազարամյակներով ապրել ենք կողք կողքի և կարծում եմ, որ ժամանակն է եկել մտածել եթե ոչ ապագա հազարամյակներին, ապա գոնե հարյուրամյակներին այս տարածաշրջանը համատեղ զարգացնելու մասին: Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումները ռազմավարական են: Մեր երկրներն ունեն ավելի լայն համագործակցության և՛ ընդհանուր, և՛ տարբերվող դաշտեր, բայց մեզ համար տարածաշրջանային հարաբերությունները, մեր հարևան, բարեկամների, Վրաստանի հետ մեր հարաբերությունները բոլորովին այլ հարթության վրա ենք մենք դիտարկում: Մեր հարաբերությունները ամրացնող ևս մեկ գործոն է հայտնվել. դա մեր ժողովուրդների հստակ նվիրվածությունն է ժողովրդավարությանը և ժողովրդավարական զարգացման տեսլականին: Այս հանգամանքը, իմ համոզմամբ, մինչև այժմ գոյություն ունեցած շատ ամուր հիմքի վրա ավելացնում է ևս մեկ կարևոր անկյունաքար»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ վերջին 1.5 տարվա ընթացքում իսկապես հաջողվել է Վրաստանի հետ համագործակցության նոր որակ, նոր մակարդակ ստանալ. «Ուզում եմ այս արդյունքն առանձնահատուկ շեշտելով ասել նաև, որ համոզված եմ, որ այս այցն ու դրա արդյունքներն ավելի կուժեղացնեն այդ հանգամանքը: Մեզ հաջողվում է շատ հստակ քայլերով մեր բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչել»,- ընդգծեց Փաշինյանը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան էլ հավելեց, որ Հայաստանն ու Վրաստանը կառավարությունների մակարդակով ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի էլ ավելի խորացնեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունները: «Մենք միշտ էլ իրար հետ զրույցներում համաձայնել ենք, որ բարձր մակարդակի հանդիպումները հիմք են նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքի համար: Ես հիշում եմ մեր հանդիպումը Երևանում, այն անցավ շատ արդյունավետ և կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը ևս հիմք կդառնա մեր երկու ժողովուրդների հարաբերությունների էլ ավելի խորացման համար: Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում և հասկանում ենք, որ տարածաշրջանում կայունությունը մեր երկրների զարգացման անխուսափելի ելքն է: Նախ, մենք պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության մասին, հետո նոր տնտեսական, քաղաքական, մշակութային և բոլոր այն հարցերի մասին, որոնք շոշափվում են:»,- նշեց նա:

Գիորգի Գախարիան համոզվածություն հայտնեց, որ Հայաստանն ու Վրաստանը երկուստեք ձգտում են բարեկամության խորացմանը:

Հայերեն العربية English Русский

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ

ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 13/07/26

Ասիական ինդեքսներ - 13/07/26

Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին

Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

Բուլղարիան աջակցում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթին. BTA

ՆԳՆ-ն քաղաքացիներին հորդորում է զգուշանալ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից