Հասարակական

 ԱԺ-ն քննարկեց խնամակալության նպաստ սահմանող նախագիծը 

2 րոպեի ընթերցում

 ԱԺ-ն քննարկեց խնամակալության նպաստ սահմանող նախագիծը 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըԱԺնիստում ներկայացրեց դրա համահեղինակ ՆարեկԶեյնալյանը:

«Նախագծով առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ, և այդ իրավունքը վերապահել 14 տարին չլրացած անչափահասների խնամակալներին, որոնք ֆիքսված են խնամակալության համակարգում: Առաջարկվում է խնամակալ նշանակված անձանց հաշվառումը խնամակալության նպաստի համակարգում իրականացնել ՀՀ կառավարության սահմանած չափորոշիչների համաձայն»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց՝ նախագիծը վերաբերում է շուրջ 450 անձի: Եվ բյուջեի վրա ծախսը լինելու է շուրջ 140 մլն դրամ: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշեց, որ քննարկումը սահուն է անցել, կառավարության՝ տեխնիկական փոփոխությունների հետ կապված առաջարկներն ընդունվել են: «Կառավարությունը դեմ չէ նախագծին: Հիմնական աշխատանքը պետք է արվի կառավարության կողմից կարգը մշակելու ընթացքում, պետք է հստակ չափորոշիչներ որդեգրենք, որպեսզի խուսափենք հնարավոր ռիսկերից»,-ասաց նա և նկատեց՝ կարող են լինել ընտանիքներ, որոնք այդ համակարգում ընդգրկվելու համար, օրինակ, կարող են հրաժարվել երեխայից, և երեխայի խնամքով զբաղվի, ասենք, տատիկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում