Չինաստանում եւս 31 մարդ Է մահացել կորոնավիրուսից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել Է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 31 դեպք եւ հայտնաբերվել Է 125 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել Է 2943, գրանցվել Է հիվանդանալու 80 հազար 151 դեպք:

Մահվան բոլոր դեպքերը գրանցվել են վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում, որտեղ մեկ օրում հայտնաբերվել Է 114 նոր հիվանդ:

Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 30 հազար մարդ, ավելի քան 6,8 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ 47 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից:

Ինչպես հետեւում Է Առողջապահության պետական կոմիտեի վիճակագրությունից, անցած 24 ժամվա ընթացքում հիվանդությունից մահվան դեպքերի թիվը նվազել Է 11-ով՝ 42-ից մինչեւ 31, հիվանդացածների թիվը 202-ից կրճատվել Է մինչեւ 125:

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը նախօրյակին հայտարարել Է, որ հիվանդանալու դեպքերի նվազումը կարող Է նշանակել, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը կայունանում Է

Միեւնուն ժամանակ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինն ընդգծել Է, որ դեռեւս շատ վաղ Է խոսել այն մասին, որ երկրում արմատական բեկում Է ձեռք բերվել կորոնավիրուսի դեմ պայքարում: Նա նշել Է պատվաստանյութի եւ այլ դեղամիջոցների ստեղծման ուղղությամբ գիտական հետազոտություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը