Սպորտ

«Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Նամիբիայից  

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Նամիբիայից  

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Նամիբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վանգու Բատիստա Գոմեի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Նամիբիայի «Սիվիքս» թիմում, խաղացել է ՀԱՀ-ը ներկայացնող «Բիդվեթսթ Վիթս» և «Քեյփ Յունայթեդ» ակումբներում:

«Ալաշկերտի» նորեկը 2014-ից հանդիսանում է Նամիբիայի ազգային հավաքականի անդամ, որի կազմում անցկացրել է 12 հանդիպում: Սպասվում է, որ Վանգու Բատիստան կհրավիրվի իր ազգային թիմի առաջիկա հավաքին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում