Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5 խաղ հետաձգվել է
1 րոպեի ընթերցում
![Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5 խաղ հետաձգվել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1006818.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության մի շարք խաղեր հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Football Italia-ն: Սերիա Ա-ի ղեկավարությունը որոշում է կայացրել հետաձգել առաջնության 26-րդ տուրի «Յուվենտուս»-«Ինտեր», «Ուդինեզե»-«Ֆիորենտինա», «Միլան»-«Ջենովա», «Պարմա»-ՍՊԱԼ և «Սասոուլո»-«Բրեշիա» խաղերը: Դրանք կկայանան մայիսի 13-ին:
Ավելի վաղ որոշում էր կայացվել այս հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականի: