Երևանում 2020-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ի փետրվարի 27-ի դրությամբ ճանապարհատրասնպորտային պատահարների թիվը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է, սակայն միայն Երևանում զգալի նվազում է արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:

«Այսօրվա վիճակով հանրապետությունում 2019-ի համեմատ 34 ճանապարհատրանսպորտային պատահար ավելի է, մահերի թիվը պակաս է 3-ով և 59-ով ավելի է վիրավորների թիվը»,-ասաց Կարապետյանը:

Նա, սակայն, նկատեց՝ Երևանում նվազում է արձանագրվել: «Երևանում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 37-ով պակաս են ճանապարհատրանսպորտային պատահարները, 2-ով պակաս են զոհերը և 68-ով ՝ վիրավորները: Տարվա երկրորդ ամիսը դեռ չի ավարտվել, բայց Երևանում ունենք դրական միտում»,-ասաց նա ու նկատեց՝ տեսախցիկներով հագեցված է միայն Երևանը:

Կարապետյանը հիշեցրեց, որ 2019-ի ավարտին տեսանկարահանող սարքերով վերահսկվում է Երևանի 147 խաչմերուկ և ճանապարհների առանձին հատվածներ:

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը