Սպորտ

Չեմպիոնների լիգայում կկայանա 1/8 եզրափակիչի երկու խաղ

1 րոպեի ընթերցում

Չեմպիոնների լիգայում կկայանա 1/8 եզրափակիչի երկու խաղ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում այսօր կկայանա 1/8 եզրափակիչի երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական «Չելսի»-ն սեփական հարկի տակ կընդունի «Բավարիա»-ին: Թիմերը միմյանց հետ հանդիպել են 4 անգամ: Մեկական անգամ հաղթել է յուրաքանչյուր թիմ, իսկ երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: 9 գնդակ խփել է «Չելսի»-ն, 8 գնդակ` «Բավարիա»-ն:

Օրվա մյուս խաղում իտալական «Նապոլի»-ն տանը կմրցի կատալոնական «Բարսելոնա»-ի հետ: Մինչ այս երկու ակումբները երբեք չեն մրցել միմյանց հետ:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում