«Արարատ»-ը հաղթել է ընկերական խաղում
1 րոպեի ընթերցում
![«Արարատ»-ը հաղթել է ընկերական խաղում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1006065.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ն ընկերական խաղում հաղթանակ է տարել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատը» հանդիպում անցկացրինք «Վեսթ Արմենիայի» հետ և առավելության հասավ 4:1 հաշվով: «Արարատ»-ի կազմում գոլի հեղինակ դարձան Դմիտրի Ռիժովը, Դավիթ Խուրցիձեն, իսկ դուբլ գրանցեց Վեսլեն Ժունիորը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը: