Սպորտ

«Տոտենհեմ»-ի համար ձեռքբերում կլինի 4-րդ հորիզոնականը. Մոուրինյո

1 րոպեի ընթերցում

«Տոտենհեմ»-ի համար ձեռքբերում կլինի 4-րդ հորիզոնականը. Մոուրինյո

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տոտնհեմ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուզում է մրցաշրջանի ավարտին իր ակումբին տեսնել 4-րդ հորիզոնականում:

«Հաշվի առնելով թիմի այս վիճակը մեզ համար մեծ ձեռքբերում կլինի մրցաշրջանի ավարտին մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում լինելը: Մենք շատ խնդիրերի առաջ ենք կանգնած»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոուրինյոյի խոսքերը փոխանցում է The Guardian-ը:

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 26 տուրերից հետո «Տոտենհեմ»-ը մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 40 միավոր: 41 միավորով 4-րդ տեղում «Չելսի»-ն է: 76 միավորով առաջատարը «Լիվերպուլ»-ն է, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն 54 միավորով երկրորդն է: Եռյակը եզրափակում է «Լեսթեր Սիթի»-ն 50 միավորով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում