Գվարդիոլան կարող է մնալ «Մանչեսթեր Սիթի»-ում ևս մեկ տարի
1 րոպեի ընթերցում
![Գվարդիոլան կարող է մնալ «Մանչեսթեր Սիթի»-ում ևս մեկ տարի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1005887.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Guardian-ը: 2021 թվականին կլրանա Գվարդիոլայի 5 տարին անգլիական ակումբում: «Դեռևս չգիտեմ, թե ինչ կլինի, սակայն կցանկանայի մնալ ևս մեկ տարի: Ամեն ինչ կապված է, թե որքանով ակումբում գոհ կլինեն իմ աշխատանքից»,-ասել է Գվարդիոլան:
Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2016 թվականին, որի հետ երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր: