Քաղաքականություն

Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը կայցելի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Փետրվարի 24-ին, ժամը 10:15-իննախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո՝ժամը 11։30-ին,տեղի կունենա երկու ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։

Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Այցի շրջանակներում տեղի կունենա ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում