Քարդաշյան քույրերը Լեթերմենի հայտնի շոուի նկարահանումից հետո ճաշել են հայկական ռեստորանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարդաշյան քույրերը մոր՝ Քրիս Ջենների հետ ընտանեկան ճաշ են ունեցել իրենց սիրելի ռեստորաններից մեկում՝ հայկական «Կառուսել»-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:

Քլոեն, Քիմն ու Քորթնին Գլենդելի «Կարուսել» ռեստորան են ժամանել՝ Դեյվիդ Լեթերմենի «Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի» հայտնի շոուի նկարահանումից հետո:

Պապարացիները ֆիքսել են քույրերին, նաև Քարդաշյանների մորը՝ Քրիս Ջեններին՝ այնտեղ մեքենան կայանելուց հետո:

«Կարուսելը» Գլենդելի՝ հարուստ ճաշացանկով ամենահայտնի հայկական ռեստորաններից է: Ուրբաթ և շաբաթ երեկոյան «Կարուսել»- ում հնչում է նաև կենդանի հայկական երաժշտություն:

Դեյվիդ Լեթերմենի «Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի» հեռուստաշոուն մեծ ճանաչում ունի: Շոուին հյուրընկալվել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, հայտնի ռեփեր Քայնե Ուեսթը, ռադիոհաղորդավար, հումորիստՀովարդ Սթերնը և այլք:

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել