Ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
1 րոպեի ընթերցում
![Ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1005643.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին, ինչպես նախորդ ամիս, 102-րդն է:
Վարկանիշային աղյուսակի տասնյակում փոփոխություններ չկան, միմյանց հետևում են Բելգիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան և Կոլումբիան: