Հասարակական

Հայաստանը 3-րդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 3-րդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի զեկույցի համաձայն` Հայաստանը երրորդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2019 թվականն ամփոփող զեկույցում ներառված է 154 երկիր:

Կոնվերսիայի միջազգային կենտրոնն ամեն տարի հրապարակում է աշխարհի ռազմականացվածության համաթիվը՝ համեմատելով երկրի ռազմական ապարատի կշիռն ու կարևորությունը հանրային կյանքի մյուս ոլորտների նկատմամբ։

Աշխարհի ամենառազմականացված երկրների տասնյակում են Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսն ու Ադրբեջանը:

Զեկույցի համաձայն` Թուրքիան 19-րդն է, Իրանը` 24-րդը, Վրաստանը` 49-րդը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում