Պատգամավորի գնահատմամբ` Ադրբեջանը ծանր է տանում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ, Ադրբեջանը ծանր է տանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի Հանրապետության իշխանությունների մոտեցումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հայրապետյանը նշեց փետրվարի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Մենք առաջարկում ենք մթնոլորտի առողջացում, դրան ուղղված հումանիտար միջոցառումներ, Արցախի վերադարձ բանակցային սեղան և լիարժեք ձևաչափի վերականգնում, դրանից հետո արդեն՝ խոսակցություն հնարավոր լուծումների մասին, որը պետք է ընդունելի լինի տարածաշրջանում այդ լուծման կրողը հանդիսացող ժողովուրդների համար: Այս մոտեցումն ադրբեջանական կողմը ծանր է տանում»,- ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից նախկինում քննարկված տարբերակները նրանց իշխանությունը չի դիտարկում, որովհետև դրանք տարիների ընթացքում հաջողություն չեն ունեցել:

«Նախորդիվ տարբեր լուծումներ են քննարկվել, դրանցից որոշները հանրային են եղել, որոշները՝ ոչ հանրային: Անգամ այն պահերին, երբ լուծումը շատ մոտ է թվացել, վստահ եմ, հայկական կողմը ոչ թե ցանկացել է գնալ տարածքային զիջման` հասկանալով դրա կործանարար բնույթը, այլ, հաշվի առնելով Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումը, գլխավոր հույսը դրել է Ադրբեջանի «ոչ»-ի վրա: Մենք այդ տակտիկայով առաջ չենք գնում, կարծում ենք, որ հեղափոխությունը, ձևավորված լեգիտիմ իշխանությունը նշաձողերը փոփոխելու հիմք են տալիս, մենք առաջ ենք քաշում մեր օրակարգը»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը:

Նոյեմբերի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար:

«Ղարաբաղի հարցն իմ հարցը չէ, խմբի հարց չէ, Ղարաբաղի հարցը համազգային հարց է: Ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Իմ հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծումը, և, երբ բանակցային գործընթացում կձևակերպվի մի այնպիսի լուծում, որը ես կարող եմ համարել, որ ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, ես այդ լուծման առաջարկը կներկայացնեմ մեր ժողովրդին, դրա շուրջ համազգային քննարկում մենք կունենանք, և որոշումները կկայացվեն համազգային ձևաչափով»,- նշել է Փաշինյանը:

Հայերեն Русский

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ