Հայաստանում 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս
1 րոպեի ընթերցում
![Հայաստանում 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1005606.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը նկատեց, որ այդ ցուցանիշը ամենաբարձրն է 2008 թվականից ի վեր:
Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ ընթացիկ տարում կարձանագրվի ավելի բարձր տնտեսական աճ: