ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի եզդիական համայնքում ճանաչում վայելող երգիչ Իբրահիմ Քալիլը շուտով նոր երգ կներկայացնի` նվիրված մորը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իբրահիմ Քալիլը նորովի է մատուցում եզդիական ազգային երգերը։ Նա նաև երգում է փոփ, հիփ-հոփ ոճերում: Առաջին երգը՝ «Beje beje»-ն լույս է տեսել 2012-ին, որից հետո մի քանի տարվա ընթացքում թողարկել է 8 տեսահոլովակ, որոնց մեծ մասը նկարահանվել են իր երգերի հիման վրա:
Իբրահիմի սերը երաժշտության հանդեպ ծնվել է մանկուց: Նա երաժշտական կրթություն է ստացել Սիրիայում՝ ուսանելով այնտեղի «Dengê Zêlal» երաժշտական դպրոցի վոկալի բաժնում։ Ութ տարեկանից մասնակցել է տարատեսակ համերգների և երաժշտական մրցույթների։