Գյումրու «Շիրակ»-ը ոչ-ոքի է ավարտել ընկերական հանդիպում դանիական թիմի հետ
1 րոպեի ընթերցում
![Գյումրու «Շիրակ»-ը ոչ-ոքի է ավարտել ընկերական հանդիպում դանիական թիմի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1005499.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակ»-ն ընկերական հանդիպում է անցկացրել Դանիան ներկայացնող թիմի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դա Թուրքիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի վերջին ընկերական հանդիպումն է եղել: «Շիրակ»-ը մրցել է դանիական «Վանլյոսե» թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 3:3 հաշվով: Հայկական ակումբի կազմում աչքի են ընկել Լյովա Մրյանը, Վարդան Արզոյանը և Ռուդիկ Մկրտչյանը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը: