Հասարակական

ԱԱՏՄ-ի 21 աշխատակցի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 21 աշխատողի նկատմամբ 9 դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀԱռողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Կարգապահական տույժ է նշանակվել նրանցից 5-ի նկատմամբ, մի շարք քննություններ դեռ ընթացքի մեջ են։

Մասնավորապես, ոչ աշխատանքային օրը ծառայողական մեքենան շահագործելու հանգամանքները պարզելու ծառայողական քննության արդյունքում նշանակվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ։

Մեկ դեպքում վարչական ակտի ընդունման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը խախտելու համար «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է կիրառվել 2 աշխատակցի նկատմամբ։

1 ծառայողական քննություն նշանակվել է վարչական վարույթի շրջանակներում տնտեսվարող մի սուբյեկտում սանիտարական կանոների և նորմերի խախտումներ արձանագրելու և հարուցված վարույթը հետագայում իրավախախտման բացակայության հիմքով կարճելու կապակցությամբ։ ԱԱՏՄ տարածքային կենտրոններից մեկի պետի և 2 աշխատակցի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։

Ընթացքում են մի շարք ծառայողական քննություններ՝ ուսումնասիրելու որոշ աշխատողների կողմից աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները։

Հայերեն

ՀՀ վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

Իսպանիայում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը մի քանի ժամ կպահանջի

Երդվյալ ատենակալների ինստիտուտը կարող է արդյունավետ լինել առանձնապես ծանր հանցագործությունների գործերով․ Սրբուհի Գալյան

Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում էլեկտրականության լայնամասշտաբ անջատումները քաոս են առաջացրել

Տալլինում մեկնարկել է Հայաստանի ու Էստոնիայի վարչապետների հանդիպումը

ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

SPRING PR-ի եւ PROFAL-ի «Թանկը դու ես» արշավը՝ WCFA Davos Communications Awards-ի այս տարվա hաղթողն է

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունն անփութության հետևանք է․ Իրանի ՆԳ նախարար

Երևանում կլոր-սեղան քննարկում է անցկացվել Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների թեմայով

ՀՀ արդարադատության նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր