Գիրք նվիրելու տոնին Արայիկ Հարությունյանը  հետաքրքիր ստեղծագործություններ նվիրեց անցորդներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի շրջակայքում անցորդներին նվիրեց հայ և արտասահմանյան գրականության ներկայացուցիչների ստեղծագործություններ: Նա մասնակցեց Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին և հեքիաթ կարդաց փոքրիկների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանն ասաց, որ տոնավաճառից ստացված հասույթն ուղղվելու է «Կողբ» հիմնադրամին, որը սահմանամերձ շրջաններում կրթամշակութային կարևոր ծրագրեր է իրականացնում: «Կարծում եմ, նման ավանդույթները մեծացնում են ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով այն գրքերին, որոնք պատրաստվում է նվիրել իր հարազատներին` նախարարը նշեց, որ դեռ շրջելու է տոնավաճառում և փորձելու է ընտրություն կատարել: «Այսօր շատ գրքեր եմ նվեր ստացել. «Փոքրիկ իշխանը», Թումանյանի գործերից մի քանիսը, Հրանտ Մաթևոսյանի գրքերից մեկը, որը նոր է լույս տեսել: Պետք է խոստովանեմ, որ վաղուց գիրք չեմ ընթերցել, որովհետև մշտապես ստիպված եմ տարբեր զեկույցներ և օրենքների նախագծեր կարդալ: Գեղարվեստական գիրքը հաճույքով կարդալու համար մտքերը պետք է մի քիչ ազատ լինեն»,-շեշտեց նա:

Տոնավաճառի «Հեքիաթի դեսպաններ» խորագրով ծրագրի շրջանակում Արայիկ Հարությունյանը փոքրիկ ընթերցասերների համար կարդաց Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»: Երեխաները անգիր գիտեին այն, և մինչ Հարությունյանը կընթերցեր, ներկա փոքրիկները մեծ ոգևորությամբ ներկայացրին հայտնի ստեղծագործության սկիզբը:

Նախարարը դպրոցականներին հորդորեց շատ ընթերցել և ասաց, որ կարդալը գիտելիք է, որը կյանքում շատ անհրաժեշտ է: Հարությունյանը մաղթեց լինել ընկերասեր, հանդուրժող միմյանց նկատմամբ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում