ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարԱրայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանմեդալակիրներին ևՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարիտեղակալ Գրիշա Թամրազյանը։ Նախարար Ա․Հարությունյանը շնորհավորել է մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել իրենցհաղթանակներով բոլորին հպարտությունպարգևելու համար.«Բոլորիս շնորհավորում եմ Եվրոպայիառաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ: Այս արդյունքը շատ հուսադրող էՕլիմպիականխաղերից առաջ: Վստահ եմ, որ առաջիկայում ավելի մեծ հաջողություններ ենք գրանցելու:Տարին օլիմպիական է, այնպես որ՝ տրամադրվում ենքմարտական»,-ասել է նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա ներկաներից հետաքրքրվել է մարզումների և մրցումների ընթացքի, առկախնդիրներիմասին և վստահեցրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն անելու է անհրաժեշտ բոլոր քայլերըհանրապետությունում ըմբշամարտիզարգացումն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար. «Նախարարությունը չի միջամտելու ֆեդերացիայի ներքին գործընթացներին, միայնաջակցելու ևխրախուսելու է լավ արդյունքներ գրանցելու համար»,-եզրափակել է Ա. Հարությունյանը:

Ներկաները բարձրացրել են նաև իրենց հուզող հարցերը, անդրադարձել են Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին։ Հարությունյանը խոստացել է մարզիկների կողքինլինել և տարեցտարի պետական աջակցությունն ավելի հասցեական դարձնել։ Մարզիկներըշնորհակալություն են հայտնել նախարարին ընդունելության համար և նշել՝ շարունակելու են ամեն ինչանել Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար:

Հիշեցնենք, որ Հռոմում կայացածԵվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը դարձել են չեմպիոններ, իսկԿարապետ Չալյանը, Կարեն Ասլանյանը և Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ են նվաճել:

Հայերեն

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր