Սպորտ

«Ուրարտու»-ն նվազագույն հաշվով հաղթել է շվեյցարական թիմին 

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ն նվազագույն հաշվով հաղթել է շվեյցարական թիմին 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսյան ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» անցկացրել է երրորդ ստուգողական հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն ուժերը չափել է Շվեյցարիան ներկայացնող «Չամ» ֆուտբոլային ակումբի հետ։Առաջին խաղակեսում թիմերը թեպետև ունեցել են աչքի ընկնելու մի շարք հնարավորություններ, բայց գոլ խփել չի հաջողվել։Երեք ամսվա ապաքինումից հետո խաղադաշտ էր վերադարձել Ռոբերտ Դարբինյանը։ Երկրորդ կեսում Ալեքսանդր Գրիգորյանը գրեթե ամբողջությամբ փոխարինել է խաղացողներին՝ մեկնարկային կազմից խաղադաշտում թողնելով միայն Արսեն Բեգլարյանին և Էբերտ Կարդոսոյին։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացել են հաշվի մեջ առաջ անցնել։ Բազմաքայլ կոմբինացիան արդյունավետ ավարտին է հասցրել Եվգենի Կոբզարը՝ 1-0։ Ուշագրավ է, որ ռուս հարձակվողը վերջերս է ապաքինվել վնասվածքից ու միացել խմբին։

«Ուրարտուի» ֆուտբոլիստները կարող էին զարգացնել հաջողությունը, բայց նոր գոլեր չեն գրանցվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում