Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանն ու Հովհաննես Հովհաննիսյանն այցելել են արվեստի պետական քոլեջներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն փետրվարի 14-ին այցելել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, պատգամավորները նշել են, որ իրենց ուշադրության կենտրոնում են հավասարապես բոլոր ուսումնական կենտրոնները, ինչի մասին են վկայում հենց վերջին օրենսդրական բարեփոխումները («Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ), որն առաջին ընթերցմամբ երեկ ընդունեց Ազգային ժողովը: Մասնավորապես, վերոնշյալ փոփոխությունները նպատակ ունեն նաև վճարովի հիմունքներով սովորելու հնարավորություն տալ նախնական միջին մասնագիտական կրթական հաստատություններում:

«Պետական ռեսուրսներն ու միջոցները բավարար չեն, որ հնարավորություն տրվի բոլոր ցանկացողներին, որոնք ցանկանում են ոչ թե ավագ դպրոցում, այլ նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատություններում շարունակել ուսուցումը։ Մեր առաջարկով ցանկանում ենք հնարավորություն տալ աշակերտներին նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատություններում»,- երեկ նշել էր Մխիթար Հայրապետյանը։

Պատգամավորները շրջայց են կատարել քոլեջներում, զրուցել ղեկավար կազմերի, դասախոսների և ուսանողների հետ, ծանոթացել կրթական գործընթացին: Նրանք կարևորել են այսօրինակ այցերի անհրաժեշտությունը՝ նշելով, որ նմանատիպ շփումների արդյունքում են նաև ծնվում բարեփոխումները:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ