Սուրեն Պապիկյանը ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները համարում է իր բարի համբավը մրոտելու փորձ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր մասին վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները համարում է փորձ մրոտելու իր բարի համբավը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին՝ նա նշեց, որ որոշ մարդիկ որոշել են զբաղվել իր անվան մրոտմամբ և դրանով Սահմանադրական փոփոխությունների՝ երկրի համար կարևոր, առանցքային օրակարգը դարձնել երկրորդական:

«Հայաստանի Հանրապետությունում պետք է սահմանադրականությունը լինի վերականգնված, իսկ սահմանադրականության վերականգնման միակ ուղին ժողովրդավարությունն է, հանրաքվեն: Իմ անվան շուրջ տարածվող խոսակցությունները փորձ են մրոտելու իմ անունն ու բարի համբավը, նսեմացնելու այն ծառայությունները, որ ես մատուցել եմ ժողովրդին ու հայրենիքին՝ դրանով մրոտելով նաև «Այո»-ի շտաբի գործունեությունը»,-ընդգծեց Պապիկյանը:

Նա, անդրադառնալով դատվածություն ունենալու մասին խոսակցություններին, նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ որևէ դատվածություն, եթե մարված է, տվյալ անձը դատված չի համարվում: «Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում: Այն ամենի մեջ, ինչ ներկայացվել է, կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուր մատուցման ձև։ Խոսքը վերաբերում է 2004-2006թթ. իմ ծառայության ընթացին: Ծառայության ընթացքում աչքի եմ ընկել որպես լավ զինվոր, եղել եմ սահմանապահների գերազանցիկ, սակայն եղել է մի դեպք, երբ իմ ազգային արժանապատվությանը վնասող հարված է հասցվել, ու ես հայտնվել եմ մի միջադեպում: Գրում են ինչ-որ ծակող-կտրող սուր գործիքների մասին, դա իրականությանը չի համապատասխանում, ես որևէ նման արարք չեմ արել: Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է, նաև որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել, ու դրանով համարվել է մարված իմ դատվածությունը: Դա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ»,- ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ իր կյանքի այդ փուլը փակված է համարում, իսկ իր անձնական կյանքի վերաբերյալ գաղտնի տեղեկությունը պահվում է ոստիկանության հատուկ բաժնում: «Այս տեղեկությունն անձնական գաղտնի ինֆորմացիա է ու ոստիկանության հատուկ բաժնում է պահպանվում։ Այսինքն` այս ինֆորմացիան կարողէ հասու լինել միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաներին և նաև տվյալ անձի համաձայնությամբ որևէ մեկին տրամադրելու պայմաններում: Ես ուզում եմ արձանագրել, որ իրավապահ տվյալ անձը կամ անձիք զբաղված են եղել իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով ու տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից», - նշեց նա։

Սուրեն Պապիկյանը դիմեց Ազգային անվտանգության ծառայություն ևոստիկանություն՝ պարզելու, թե ում ձեռքով ու ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի տեղեկությունը դարձել իր անունը մրոտելու առիթ։ Նա նշեց, որ իր հայտարարությունը կարող է ընդունվել որպես հաղորդում հանցագործության մասին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում