Բիլլի Այլիշը հրապարակել Է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի երգի տեսահոլովակը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը տեսահոլովակ Է հրապարակել այն երգով, որը պետք Է դառնա Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չԷ» նոր 25-րդ ֆիլմի գլխավոր թեման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այն մասին, որ 18-ամյա Այլիշը կատարելու Է ֆրանշիզայի հերթական սերիայի գլխավոր երգը, հայտնի Է դարձել հունվարի կեսին: Երգչուհին ամենաերիտասարդ կատարողն Է դարձել «բոնդապատումի» ողջ պատմության ընթացքում: Ավելի վաղ 007 գործակալի արկածների վերաբերյալ ֆիլմերի գլխավոր երգերը կատարել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան եւ Պոլ Մաքքարթնին:
Լույս փետրվարի 14-ի գիշերը մոտավորապես չորս րոպե տեւողությամբ բալլադը պաշտոնապես զետեղվել Է YouTube տեսածառայությունում եւ այլ հարթակներում:
Սպասվում Է, որ երգի առաջին համերգային կատարումը կկայանա փետրվարի 18-ին Լոնդոնում Brit Awards-ի արարողությանը: Բիլլի Այլիշը հայտնի Է դարձել 2016 թվականի իր Ocean Eyes դեբյուտային սինգլի թողարկվելուց հետո: 2020 թվականին երգչուհին դարձել Է «Գրեմմի» երաժշտական մրցանակի հաղթահերոսը՝ շահելով չորս գլխավոր անվանակարգերը՝ «Տարվա երգ», «Տարվա ալբոմ», «Տարվա ձայնագրություն» եւ «Լավագույն նոր կատարող», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: