Ինովացիա

ԲՏԱ նախարարը և Դրեյփերի համալսարանի նախագահը քննարկել են ՀՀ-ում մասնաճյուղ բացելու հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարը և Դրեյփերի համալսարանի նախագահը քննարկել են ՀՀ-ում մասնաճյուղ բացելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Դրեյփերի համալսարանի պատվիրակությանը՝ համալսարանի նախագահ Ասրա Նադիմի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը ողջունել է Սիլիկոնյան հովտի հեղինակավոր համալսարանի պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։

Հակոբ Արշակյանը հյուրերին ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտում մեր երկրի ունեցած ավանդույթները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության դիրքորոշումը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարը խոսել է կրթության նկատմամբ հայ ժողովրդի ունեցած վերաբերմունքի մասին, անդրադարձել է ինժեներական կրթության, ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերին՝ առանձնացնելով Դրեյփերի համալսարանում հայ մասնագետներին ընձեռված հնարավորությունը՝ տեղում ծանոթանալու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհին։

Ասրա Նադիմը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է,որ շատ տպավորված է Հայաստանով, հայ երիտասարդների մտավոր ներուժով, ինժեներական կրթության ավանդույթներով և այդ ոլորտում իրականացվող քայլերով: Նա ներկայացրել է Դրեյփերի համալսարանի կողմից իրականացվող կրթական ծրագրերը, որոնք ուղղված են ձեռնարկատերերի և ներդրողների հմտությունների զարգացմանը։ Ասրա Նադիմն ընդգծել է նաև, որ հատուկ ծրագրեր են իրականացվում երիտասարդների համար, որոնց շրջանակում համալսարանը տրամադրում է աջակցություն՝ համագործակցություն ձևավորելու և գաղափարների զարգացման համար։

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը խոսել է նաև Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն հաստատվելու հնարավորությունների, այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին։ Նա անդրադարձել է «Վիրտուալ կամուրջ» ծրագրի, «Վենչուրային հիմնադրամի» առանձնահատկություններին, թվայնացման ուղղությամբ իրականացվող գործընթացներին, ոլորտի զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերին, աշխարհում հայտնի և Հայաստանում իրենց մասնաճյուղերն ունեցող ընկերությունների գործունեությանը, տեխնոլոգիական ոլորտի զարգացման վրա դրանց ունեցած ազդեցությանը։

Կողմերը քննարկել են համատեղ ծրագրեր իրականացնելու մի շարքուղղություններ, այդ թվում՝ Հայաստանում Դրեյփերի համալսարանի մասնաճյուղ բացելու հնարավորությունը։ Խոսվել է նաև տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերի մասին, այդ ոլորտում գործող ընկերություններին պետության կողմից տրվող արտոնությունների, մի շարք այլ ծրագրերի մասին։

Նախարարը նշել է, որ ձեռնարկված քայլերի արդյունքներն արդեն իսկ նկատելի են, և բարձրտեխնոլոգիական ոլորտը Հայաստանում արագընթաց զարգացում է ապրում։ Կողմերը մի շարք ոլորտներում համագործակցություն սկսելու պատրաստակամություն են հայտնել:

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում